Ո՞ւր են փողերը. եկեք հարուցենք քրեական գործ. Ուրիխանյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Եկել եմ վճռական մտադրությամբ՝ գործնական աջակցություն ցուցաբերելու երկրի վարչապետին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե աշխատատեղերի ավելացումը, որի մասին շարունակ խոսում է վարչապետը, չի արտացոլվում «1000 դրամների» հիմնադրամի հաշվետվություններում։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն ասաց՝ իր մոտ է այդ հաշվետվությունը, և այնտեղ չկան այդ գումարները։ Իսկ եթե իր և վարչապետի մոտ եղած թվերը տարբերվում են, ապա խնդիր կա, և պետք է բացահայտել մեղավորներին։

Նրան հերթական անգամ պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ իրեն պաշտոնական փաստաթուղթ է տրամադրել պաշտպանության նախարարը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, և դրանում այդ թվերն արտացոլված են։

Փաշինյանի խոսքով՝ փոխանցված գումարները փաստում են, որ 72 հազար աշխատողի հաշվով ավելի գումար է փոխանցվել հիմնադրամին։ Նա նար նշեց, որ հարկավոր է աշխատանքային կարգով համեմատել թվերը, հասկանալ՝ որտեղ է խնդիրը։

«Եթե Ձեզ մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ արդեն սկսում է անհանգստացնել», – ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան