Հայ-ռուսական միացյալ զորախումբը ներքին ընդվզումները ճնշելու համար է. Արամ Սարգսյան

Լուրեր

08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի համար անսպասելի չէր, որ խորհրդարանը կմերժի Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք» խմբակցության նախագիծը:

«Մարդիկ կան, որոնք Ռուսաստանի շահերն ավելի շատ են պաշտպանում, քան ռուս քաղաքական գործիչները, սա է զարմանալին»,- նշեց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանն ասաց՝ ինքը գիտեր, որ Հանրապետականը կմերժի իրենց առաջարկը, բայց որ մերժումն այդքան բուռն կլիներ, չէր սպասում: «Նույնիսկ իրենց քաղաքական մեկնաբան Կոլերովն էր ասել, որ «Ելք»-ի նախաձեռնությունն իշխանությունների հետ համաձայնեցված է, և «Ելք»-ը շուտով իշխանություն է լինելու, իշխանություններն էլ փորձում են «Ելք»-ի միջոցով ինչ-որ բան ասել, այսինքն՝ նույնիսկ իրենց վերլուծաբանները մտածում են՝ Հայաստան-Ռուսաստան որոշակի խնդիրներ կան, և այդ խնդիրների ենթատեքստում Հայաստանի իշխանությունները կարող են փորձել օգտվել դրանից և որոշակի պայմաններ դնել՝ Ռուսաստանի իշխանությունների առաջ»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այնքան վախեցած են, որ սեփական երկրում մի հանձնաժողով ստեղծելու հարցն էլ պետք է ճշտեն Վլադիմիր Պուտինից: Պատգամավորն ասաց, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում հարցը հնարավոր է` նորից ներառվի օրակարգում. «Իսկ մինչ այդ կազմակերպելու ենք թե՛ խորհրդարանական, թե՛ խմբակցությունների մակարդակով լսումներ, բացի այդ, կհրավիրենք փորձագետներ, մամուլի միջոցով հարցը կբարձրաձայնենք և այլն»: Ինչ վերաբերում է այսօր Հայաստանի Ազգային ժողովում քննարկված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, Արամ Սարգսյանն այն որակեց խայտառակ փաստաթուղթ:

«Էս օրենքի անհրաժեշտությունը փորձում են հիմնավորել այսպես՝ քանի որ Թուրքիայի հետ մենք չեն կարող, հետևաբար մենք պետք է էս համատեղ զորախումբը ստեղծենք: Դրա համար ՀԱՊԿ կա, դրա համար Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, եթե այդքանը բավարար չէ, մի հատ էլ պետք է զորախումբ ստեղծելու մասին փաստաթուղթ ստորագրենք, էդ դեպքում հաջորդ բերվող օրենքն էլ լինելու է այն, որ Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակում ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է»,- շեշտեց Սարգսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ այդ համատեղ զորախումբը ներքին ընդվզումները ճնշելու նպատակով է ստեղծվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան