Խոստացել է կազմակերպել Գերմանիայում բժշկուհու աշխատանքի տեղավորման գործընթացը ու խոշոր գումար է հափշտակել. ՔԿ

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում, 40-ամյա իր ծանոթուհու վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել վերջինիս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բժշկուհու աշխատանքի տեղավորելու գործընթացը, որի համար պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 5.100.150 ՀՀ դրամ գումար, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և խաբեությամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով հափշտակել է վերոնշված գումարը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Բացի այդ, 32-ամյա տղամարդը տեղեկանալով, որ 40-ամյա կնոջ ընկերուհին՝ ծնված 1977թ.,  չի կարողանում վերադարձնել պարտքով ընկերուհուն տրված գումարը, ի սկզբանե դիտավորություն ունենալով չկատարելու իր կողմից տրված խոստումները, խաբեության եղանակով զգալի չափերով խարդախություն կատարելու  դիտավորությամբ, պարտքով տրված գումարը հետ ստանալու հարցում նրան օժանդակելու պատրվակով, 2017 թվականի հուլիսին վերջինից ստացել է գումար, և խաբեությամբ ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերով’ ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, բայց վերադարձնելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել՝պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն   մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում: