Բռնությու՞ն, թե հատուկ խնամք. ինչո՞ւ են Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին աթոռին կապում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
03.02.2026 | 20:13
Կարեն Խաչանովն առաջին անգամ զուգախաղում թիմակից կլինի Զվերևի հետ
03.02.2026 | 20:00
ՀՀ-ն իրեն ՌԴ-ի ազդեցության գոտի չի համարում․ ՌԴ-ին առաջարկում ենք՝ սուվերեն երկրների միջև հարաբերություն, ինչպիսին Իրանի հետ է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 19:48
Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում զորքեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն կհայտնվեն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
03.02.2026 | 19:33
Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ
03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
Բոլորը

Օրեր առաջ Արաքսյա Սվաջյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում Երևանի թիվ 92 մանկապարտեզից հրապարակել էր լուսանկարներ, որոնցում աթոռին կապված երեխաներ էին։

Լուսանկարն արագ տարածում գտավ․ շատերը դատապարտում էին նման արարքը, ոմանք էլ հրապարակման հեղինակին մեղադրում էին երեխաներին գաղտնի լուսանկարելու համար։

Թիվ 92 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց․ ենթադրում է, որ երեխաներին գաղտնի լուսանկարել է Մանկավարժական համալսարանի ուսանողներից մեկը, որն իրենց մոտ պրակտիկա է անցնում։ Լուսանկարը փոխանցել է դասախոսին, որն էլ այն հրապարակել է։ Նրա խոսքով՝ դրանք հատուկ աթոռներ են՝ հատուկ նպատակով․ «Դա բացարձակապես երեխաների իրավունքների խախտում չէ։ Դրանք աթոռներ են՝ այն երեխաների  հանար, որոնք ունեն հենաշարժողական խնդիր և գերակտիվ վարք։ Այդ աթոռները մեզ հատկացրել է «Արբես» բժշկական կենտրոնը։ Այն երեխաները, որոնք չեն կարողանում քայլել, ծնողները բերում են շարժասայլակներով, դրանք թողնում են  մանկապարտեզում և երեխաներին նստեցնում հատուկ այդ աթոռների վրա»։

Ինչպե՞ս են այդ աթոռները հայտնվել մանկապարտեզում։ Տնօրենը պարզաբանում է․ «Ծրագիրն ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին։ Համագործակցության համաձայնագիր է կնքվել «Արաբկիր բժշկական համալիրի», «Արաբկիր միասնական բարեգործական հիմնադրամի», «Քրոնիմեդ» բարեգործական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։ Այն գործում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից․ սա մեր 5-րդ ուսումնական տարին է»։

Կարինե Հարությունյանի խոսքով՝ աթոռները մանկապարտեզ են բերվել 2015-ին։ Դրանց թիվը 12-ն է՝ համապատասխան հենաշարժողական խնդիր ունեցող երեխաների թվին համապատասխան։

Արդյոք Առողջապահության նախարարությունում այս ծրագրից տեղյա՞կ են։ Արաբկիր հիմնադրամի գրասենյակի ղեկավար Շուշան Դավթյանը մեկնաբանում է․ «Առողջապահության նախարարության հետ  մանկապարտեզում ոչինչ չենք ունեցել, քանի որ մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, միայն իրենց հետ ենք կապ ունեցել»։

Ծրագիրն իրականացնող թիմի անդամ, «Արբես» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աթոռներ իսկապես իրենք են մանկապարտեզին տրամադրել․ «Կան երեխաներ, որոնց վարքը շատ դժվար է կառավարել, ծանր երեխաներ են և նրանց ավելի մոտիկից հսկողության կարիք ունեն։ Դա առաջին պիլոտային մանկապարտեզն էր, որտեղ անում էինք ծրագիրը, որպեսզի խնդիրներ ունեցող երեխաները կարողանան  այցելել մանկապարտեզ  և ներառվեն, որովհետև մանկապարտեզները հաճախ դրան պատրաստ չեն այն երեխաներին, որոնք շատ խնդիրներ են ունենում։ Խնդիրները բազմազան են․ կարող է հենաշարժողական լինել, կարող է վարքագծային լինել, խոսքի խնդիրներ, զարգացման ընդհանուր  խանգարումներ»։

Թե ինչու և ինչպես է ծրագրի համար ընտրվել հենց թիվ 92 մանկապարտեզը, Գայանե Զաքարյանը դժվարացավ նշել։ Հարցի շուրջ մեկնաբանության համար Factor.tv-ն փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետերանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի հետ, սակայն մեզ չհաջողվեց։

Գայանե Զաքարյանը հավելեց․ արդեն երկու տարի է՝ «Արբես» ԲԿ-ն  մանկապարտեզում հսկողություն չի իրականացնում․  «Մոտ երկու տարի է արդեն՝ այդ վերահսկողությունը չկա։ Բայց սկզբնականում երկու տարի եղել է, անընդհատ գնացել ենք, մեր մասնագետները և՛ երեխաներին են նայել, և՛ ախտորոշում արել,  և՛ խորհուրդ տվել։ Բայց հիմա իրենց մոտ վերապատրաստված մասնագետներ են։ Ամեն դեպքում՝ մենք բաց ենք, եթե իրենց մի բան պետք լինի, դիմեն, մեծ հաճույքով կաջակցենք»։

Գայանե Զաքարյանի խոսքով՝ աթոռներին ամրացված գոտիները երեխաների կոնքազդրային հոդի հատվածում են ամրացվում․ ցավոտ չեն ու չեն սահմանափակում նրանց շարժումները։ Ասում է՝ միջազգային փորձն են ուսումնասիրել։

Բժշկուհին նկատում է․ երեխային աթոռին կապելը բռնություն կլիներ այն դեպքում, եթե նա հենաշարժողական խնդիր չունենար․ «Երեխայի վարքն է պետք վերլուծել։ Եթե շարժողական խնդիր չունի, նստեցնել և կապել, որպեսզի երեխան հանգիստ նստի, չի կարելի»։

Ըստ նրա՝ այս պահին նման աթոռներ նաև Գավառի մանկապարտեզներից մեկին են տրամադրել։

Ի դեպ, այսօր թիվ 921 մանկապարտեզն այցելուներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբալցությունի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Օրեր շարունակ քննարկվող հարցին օրերս նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էր անդրադարձել՝ նշելով, որ քաղաքապետարանն այս թեմայով առաջիկայում նեղ մասնագիտական քննարկում կկազմակերպի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան