ՍԴ-ն ԱԺ-ին զրկել է լիազորությունից, գործ ունենք սահմանադրական անվտանգության խաթարման հետ. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը փակուղի չի տանելու, սակայն դրա պատճառով կարող է սահմանադրության անվտանգության խնդիր լինել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ դիմումի մերժմանը։

«Չեմ ընդունում այն տարբերակը, որ բոլոր հարցերում մենք ունենք փակուղի: Չկա փակուղի, բայց ցանկացած պետական մարմին պետք է գործի այնպես, որպեսզի խուսափի ճգնաժամերից և սահմանադրական անվտանգությանը սպառնացող վտանգներից»,- ասաց նա։

Վարդանյանը շեշտեց, որ հետ քայլ չի լինելու սահմանադրական արդարադատության տեսանկյունից։ Ասաց՝ պետական մարմինները պարտավոր են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնցով լիազորված են օրենսդրությամբ։

«ՍԴ-ն, չունենալով վերադաս մարմին, այդուհանդերձ ունի պարտավորություն՝ չշեղվել իր սահմանադրական պարտականությունից: Սահմանադրական առաքելությունը նշանակում է, որ պետք է գործես քո լիազորությունների շրջանակում, իսկ ՍԴ-ն պետք է ճգնաժամերը լուծի, այլ ոչ թե խորացնի»,- նշեց Վարդանյանը:

Պատգամավորը մտահոգված է ՍԴ որոշման հիմքում դրված հիմնավորումների առիթով. «Խորապես մտահոգված եմ այն մեկնաբանությամբ, որը տրվել է ՍԴ-ի կողմից՝ կապված այն հարցի հետ, որ մինչև ՍԴ-ն համապատասխան որոշում չկայացնի, ԱԺ-ն չի կարող էական կարգապահական հիմքով դիմել ՍԴ, որովհետև սա նշանակում է, որ ՍԴ-ն առանց համապատասխան խնդրանքի մեկնաբանել է օրենքը և այնպիսի մեկնաբանություն է տվել, որ այս օրենքը հակասող է Սահմանադրությանը: ՍԴ-ն, ըստ էության, այս որոշմամբ զրկել է ԱԺ-ին իր լիազորություններից մեկից։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սահմանադրական անվտանգությունն ու արդարադտությունը կարող են վտանգված լինել»,- շարունակեց Վարդանյանը:

Ինչ վերավերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելուն, Վլադիմիր Վարդանյանն նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել քննչական մարմինների գործողությունները, քանի որ չի կարելի մեկնաբանել որևէ իրավական գործընթաց, որի մանրամասներին ծանոթ չես:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան