Եթե ուզում ես լինել կուսակցություն, պետք է ֆինանսավորվես օլիգարխից կամ հեղափոխություն անես. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ պետք է կուսակցությունների ֆինանսական աղբյուրները թափանցիկ լինեն: Այս մասին նա ասաց խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ:

«Այս հարցը կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ում են ծառայում կուսակցությունները: Հայաստանում, եթե ուզում ես լինել կուսակցություն, պետք է ֆինանսավորվես մի խոշոր օլիգարխից կամ պետք է ֆինանսավորվես դրսից կամ պետք է դառնաս իշխանության գրպանային կուսակցություն, կամ էլ պետք է հեղափոխություն անես: Քաղաքական դաշտը դեռ առողջացված համարել չի կարելի, կարելի է ասել, որ ստեղծված են պայմաններ, հնարավորություն՝ առողջացնելու քաղաքական համակարգը: Մենք առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսավորումը դարձնել իրապես ժողովրդավարական»,- ասաց Զուրաբյանը:

Նա առաջարկում է ֆիզիկական անձանց եկամտահարկի և իրավաբանական անձանց ԱԱՀ-ի 0.25-ական տոկոսներն իրենց ցանկությամբ և ընտրությամբ յուրաքանչյուր տարի ուղղվի կուսակցություններին: Ըստ նրա՝ այդ գումարը չի գերազանցի 10 մլն դոլարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան