Մանրամասներ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից. այն մի քանի ժամ է տևել

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Երեկ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որը տևել է բավականին երկար:

Պատգամավորները քննարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրելու հարցը: Քննարկումների արդյունքում պատգամավորները որոշել են առաջադրել Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Նա այս պահին զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը:

Տեղեկությունը Factor.am-ի հարցերին ի պատասխան փոխանցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: Առաջադրված թեկնածուներից մեկն էլ եղել է Կարեն Առուստամյանը: Նա այս պահին զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի պաշտոնը: 2005 թվականից աշխատում է կառույցում: Կարեն Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ընկերոջ փեսան է: «Իմ քայլը» խմբակցությունից մեզ փոխանցեցին, որ նրան չառաջադրելու պատճառը եղել է Լևոն Յոլյանի հետ փոխկապակցված լինելը: Վերջինս, ի դեպ, Սերժ Սարգսյանի ընկերն է:

Նարեկ Կիրակոսյան