Առաջարկվում է կուսակցություն գրանցելիս անդամների թիվը 800-ից դարձնել 300-ի․ սահմանադրագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, ով մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակման աշխատանքներին, թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց մշակման ընթացակարգը՝ որպես անկախ փորձագետ:

Նա նշեց, որ կարևորագույն մասերից է կուսակցությունների ֆինանսավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, կուսակցական գործունեության և բիզնեսի տարանջատումը. սրանք են նկատի ունեցել օրենքը մշակելիս: Մազմանյանն անդրադարձավ աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկություններին, որոնք բաժանել են հիմնահարցերի խմբերի՝ բլոկերի։

Գրանցման համար անդամների պահանջված թիվը նշված է որպես 800, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներում թիվն ավելի նվազ է, օրինակ՝ Ֆրանսիայում 3 հոգի է պահանջվում, ՌԴ-ում՝ ընդամենը 500 հոգի:

«Աշխատանքային խումբը, այսպես ասեմ, չհամարձակվեց շատ ազատական մոտեցման, 3 հոգին ազատական կլիներ, առաջարկություն է եղել անդամների թիվն իջեցնել 300 հոգու: Ազատականացման շրջանակում մյուս առաջարկությունը տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջն է, որը բարդ ֆորմուլայով է ներկայացված այսօրվա օրենքում, բայց պահանջվում է գրանցված տարածքային ստորաբաժանումներ ունենալ մարզերի 1/4-ում: Աշխատանքային խումբը չի կարևորել՝ հաշվի առնելով տեխնոլոգիական արդի հնարավորությունները»,- ասաց իրավաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան