Պետք է կարողանանք բոլորի հետ աշխատել. որ ամեն բողոքից կաֆե, ռեստորան փակենք, չի լինի. Վիկտոր Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ

-Պարո՛ն Մնացականյան, Երևանի ավագանու նիստում ավագանու անդամներից Լևոն Զաքարյանը խոսեց ռեստորաններից մեկի ծխնելույզի պատճառով բռնկված հրդեհի մասին և ասաց, որ քաղաքացիները դժգոհում են, ուզում են հանել այն: Ի՞նչ եք պատրաստվում անել՝ հարցին լուծում տալու համար։

-Ի՞նչն էր այդտեղ խնդիրը: Ես չցանկացա ավագանու նիստին շատ ծանրաբեռնել, բայց ո՞րն է հարցը: Այդ ռեստորանում կար և՛ բաց մանղալով պատրաստման ձևը, և՛ փակ: Եղել է երկու սխալ. այդ երկու ծխնելույզները միացել են միմյանց, և բաց կրակի դեպքում բռնկվել է։ Երկրորդ սխալն էլ եղել է այն, որ դա բռնկվել է: Մենք մինչ այդ էլ ունեցել ենք բողոքներ մեր կաֆե-ռեստորանների հասցեին, այդ խնդիրը լուծվել է: Այստեղ կա այլ խնդիր, օրինակ, եթե Էրեբունիում կա մեկ բացօթյա սրճարան, Կենտրոնում՝ մի քանի հարյուր:

Այստեղ կա խնդիր՝ մենք ընդհանուր պետք է հասկանանք մի բան, որ եթե մենք ամեն մի բողոքից հետո փակենք կաֆեները, ռեստորանները, մեկ ամսից ոչ մի սրճարան չենք ունենա։ Մենք պետք է հասկանանք, որ սրճարանները մեր ինքնության հետաքրքրիր մասն են կազմում:

Մեզ մոտ առևտրի, սպասարկման և գովազդի բաժնում փոփոխություն ենք կատարել, գովազդի բաժնի աշխատանքը բաժանեցինք և ստեղծել ենք այսպիսի հաստիք՝ սերվիսի պատասխանատու, որը շրջում է հյուրանոցներով, սրճարաններով, ռեստորաններով և փորձում հասկանալ խնդիրները: Հաստիքները պետք է լրացնել ավելի պրոֆեսիոնալ կադրերով, մեզ մոտ, գիտեք, աշխատավարձերը ցածր են, բայց այդ հայրենասերների և պրոֆեսիոնալների միջոցով մենք մյուս տարի կունենանք տասնյակ, եթե ոչ՝ հարյուրով ավելի սրճարաններ:

– Ի՞նչ փուլում է Օպերային հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացը: Հայտարարվել էր, որ շարունակական են լինելու կանաչապատման աշխատանքները։

-Մենք առաջին փուլով, որ հայտարարել էինք, հինգ սրճարաններից երեքը ապամոնտաժել ենք, երկուսի դեպքում դատական գործընթաց է ընթանում: Ծրագիր կա Օպերայի բակի բարեկարգման, իսկ երբ այդ երկու սրճարաններն էլ ապամոնտաժվեն, նոր կարելի է խոսել ամբողջական կանաչապատման մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան