Արցախ գնացած ռուս էմիսարները ծրագրում են Արցախը դարձնել ՌԴ մարզ, դրա համար սարսափեցին Փաշինյանի ասածից. Վարդան Մալխասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ազատության» հետ զրույցում գնդապետ Արմեն Սարգսյանի արած բացահայտմանը, թե Մարտի 1-ի օրերին Կառավարությունում տեղայակված շտաբը, որը համակարգում էր բանակի գործողություններն այդ օրերին, փաստացի ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ասաց. «Իրականությանը շատ մոտ հայտարարություն է արել։ Սերժ Սարգսյանն էլ է թաղված հանցագործությունների մեջ Հոկտեմբերի 27-ից մինչև հիմա։ Սերժը պիտի կալանավորվի, անպայման պիտի կալանավորվի, իր ամբողջ ազգուտակը կեղծիքի մեջ է թաղված»։

Անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի զգուշացում-հայտարարությանը, թե այսօր Արցախի հարցում տարվող քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունն է՝ ՀԱԿ վարչության անդամն ասաց. «Ընդհակառակը, ի՞նչ պարտվողական քաղաքականության մասին է խոսքը։ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ալիևը մտել է փակուղի, բառիս բուն իմաստով պապանձվել է, որովհետև զգում է, որ Հայաստանում կա մի ղեկավար, որը վայելում է ժողովրդի մեծ մասի վստահությունը։ Իսկ եթե ժողովուրդը միասնական է ու առաջնորդին սիրում է, ընդունակ է անասելի քաջագործությունների»։

Մալխասյանի խոսքով՝ Վիտալի Բալասանյանը տարատեսակ սենսացիոն հայտարարություններով «ցանկանում է մխրճվել մեծ քաղաքականություն»։ «Նա և նրա հետևում կանգնած որոշակի ուժեր՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, հույսեր են փայփայում, որ այդ սենսացիաների արդյունքում կհաջողվի Բալասանյանին կնքել Արցախի նախագահ»,- ասաց Մալխասյանը՝ հավելելով, որ վերջնական նպատակն Արցախը ռուսական կայսրության մարզ հայտարարելն է։

«Ռուսական էմիսարները օրը մեջ Ղարաբաղ են լցվում, ինչի՞ համար, որովհետև ռուսները սարսափեցին Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից, որովհետև ռուսները միշտ իրենց ծրագրերում հաշվարկներ են արել, որ Արցախը պիտի դարձնեն Ռուսաստանի մարզ։ Դեռ Զորի Բալայանից սկսած՝ նամակներ ուղարկեցին ռուսաց թագավորին, թե Արցախը դարձրեք Ռուսաստանի մարզ»,- ասաց Վարդան Մալխասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան