Էրիկ Գրիգորյանը պատասխանեց «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

Մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանն իր հարցազրույցում պնդել էր, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը համագործակցել է «Լիդիան Արմենիայի» հետ: Այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները նախարարից հետաքրրքվեցին, թե ի՞նչ համագործակցության մասին է խոսքը:

«Միգուցե նա միայն այն մասով է ճիշտ ասել, որ եզակի անձանցից մեկն եմ, ով ծրագիրը շատ լավ գիտի։ Ավելի քան տասը տարի ես տեղյակ եմ ծրագրից՝ ամենասկզբից ինչպես է սկսվել ու ինչպես է ընթանում։ Իսկ մյուս հարցը, թե աշխատել եմ իրենց հետ… երբևիցե ես որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին տասը տարիների ընթացքում շատ առաջարկներ եմ ստացել՝ շատ մեծ հնարավորություններով ու աշխատավարձերով»,-պարզաբանեց նախարարը։

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ տարիներ առաջ աշխատել է բրիտանական մի կազմակերպության հետ, որն աշխարհի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից է, և իրենց մոտ եղել են նաև վերլուծություններ, որոնք արել է Լիդիանի, Զանգեզուրի, Ագարակի կոմբինատների համար։

«Բայց ես որևէ պարտավորություն չունեմ, ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարող են այդպիսի հայտարարություններ անել։ Նաև ինչ-որ կոռուպցիոն, այս տիպի ձևակերպումների էին տվել, շատ ծիծաղելի է այդ ամենը։ Եվ կարծում եմ՝ բոլորդ էլ շատ լավ հասկանում եք, թե ինչի համար են այդ հայտարարություններն անում»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան