Ադրբեջանում ընդդիմությունը  պատրաստվում է նոր մեծ հանրահավաքի. ոստիկանությունը սկսել է ձերբակալել ընդդիմադիր ակտիվիստներին

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը, «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» գլխավորությամբ, պատրաստվում են մեծ հանրահավաք անցկացնել Բաքվում։ Քաղաքապետարանը, սակայն, չի արտոնել հավաքը և առաջարկել է այն կրկին անցկացնել Բաքվից դուրս՝ Լոկբատան ավանում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, սակայն, ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված և, չնայած արգելքին, որոշել են հավաքն անցկացնել հենց Բաքվում։

«Քաղաքապետարանը հերթական անգամ խախտել է հավաքների ազատության սահմանադրական իրավունքը և պահանջում է ակցիան անցկացնել Լոկբատանում։ Բայց մենք արդեն հայտարարել ենք, որ դա մեզ ձեռնտու չէ, և խաղաղ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակա հրապարակում»,- ասվում է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Բաքվի ոստիկանության մամուլի քարտուղար Էլշադ Հաջիևը հավաքի կազմակերպիչներին զգուշացրել էր, որ ցանկացած չարտոնված ակցիա  անմիջապես կկասեցվի:

Արդեն տեղեկություններ կան, որ ոստիկանությունը սկսել է ձերբակալել «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության  ակտիվիստներին՝ հանրահավաքի անցկացումը խափանելու համար։ Հաղորդվում է, որ վերջին օրերին 11 ակտիվիստ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի հանրահավաքի անցկացման համար Բաքվի քաղաքապետարանը կրկին առաջարկել էր Լոկբատան ավանը: Ընդդիմադիր ուժերը, սակայն, մերժել էին առաջարկը՝ վայրը համարելով ոչ նպատահարմար, քանի որ այն Բաքվից դուրս է գտնվում: Հետագայում՝ հոկտեմբերի 8-ին արտոնվել էր քաղաքապետարանի մոտ գտնվող շենքերից մեկի բակում փոքրիկ ցույց անցկացնել, սակայն ոստիկանական ուժերը ցրել էին այն՝ ծեծելով մասնակիցներին և բերման ենթարկելով 30 ակտիվիստի: Ի դեպ՝ այն ակցիայի ընթացքում սահմափակվել է նաև լրագրողների աշխատանքը, տարածքում անջատվել է ինտերնետ կապը։

Նշենք, որ 2013 թվականին ստեղծված «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» կազմում ներառված են «Ազգային ճակատ» կուսակցությունը, մի շարք հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Էմմա Չոբանյան