Ինձ զարմացրեց, որ երեկվանից դեպի Հռոմ տոմսեր են վաճառվում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երեկ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրեն զարմացրել է փաստը, որ արդեն երեկվանից հնարավոր է տոմսեր գնել. «Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա հնարավոր է 30-56 եվրոյով Երևանից ինքնաթիռով մեկնել Միլան ու Հռոմ»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ, Միլան, դեպի Բեռլին ևս մեկ ուղղություն էլ բացվել է Գյումրիից: «Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները: 2020 թվականի հունվարի 28-ին տոմսի գինը կազմելու է 35.86 եվրո՝ մեկ ուղղությամբ, 70 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»,- ասաց Ավինյանը:

«Որքան ես հասկացա, այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չէ վերցնել»,- հետաքրքրվեց վարչապետը:

Ավինյանն ասաց, որ հնարավոր է, պարզապես հավելյալ վճարներով. «Հավելյալ վճարով հնարավոր է ստանալ մյուս ծառայությունները՝ սնունդ և այլն: Նման ընկերությունների մուտքն էական ազդեցություն է ունենում ներգնա ու արտագնա տուրիզմի վրա: Սա հնարավորություն է ստեղծում նոր խավի համար, որպեսզի ճամփորդեն: Այն դրական կազդի տուրիզմի զարգացման առումով: Մենք ունենք նորություններ, սակայն թող լինեն, հետո կասենք»:

Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը կարևոր իրադարձություն է, մինչ այդ եղել են քննարկումներ, կարևոր դերակատարում է ունեցել Քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» օդանավակայանն էլ շատ գործընկերային դիրքորոշում է ցուցաբերել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան