Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ.  Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:

«Հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին: «Մենք ունենք հիանալի աշխարհագրական դիրք, որը եղել է հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Այն եղել է մեր հաջողության և, միաժամանակ, նաև ողբերգությունների ու հաղթանակների աղբյուրը,- ասել է նախագահը:– Մենք կորցրել ենք շուրջ 1.5 մլն բնակչություն այն պատճառով, որ այստեղ ենք եղել, սակայն, մյուս կողմից, խաչմերուկին գտնվելով՝ զարգացրել ենք ֆենոմենալ մի կարողություն, որն անհրաժեշտ է այսօր: Մենք վերապրողների ազգ ենք: Ձեզնից յուրաքանչյուրն այս որակն ունի իր ԴՆԹ-ում, և սա մի հատկանիշ է, որը կօգնի ձեզ լինել հաջողակ 21-րդ դարում: Սա լինելու է մի դարաշրջան, որն այնքան անկանխատեսելի է. ամեն բան շատ արագ է փոխվելու, և անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխություններին թե՛ որպես անհատ, թե՛ որպես ընկերություն, ինստիտուտ կամ անգամ երկիր»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ներկայացնելիս երբեմն մտածում է, թե ստարտափի նախագահ է: «Հայաստանը մի մեծ ստարտափ է, որն ունի շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն, բայց այսօր գաղափարների, ձեռնարկների, մեծ հնարավորությունների երիտասարդ ստարտափ է,-ասել է Արմեն Սարգսյանը:– 21-րդ դարն այն ժամանակն է, երբ կարող ենք լինել հաջողակ եւ դրա համար պետք է շատ աշխատենք»:

Դիմելով երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պատրաստ լինեք դինամիկ փոփոխություններին, անկայունությանը եւ դժվարություններին: Փոփոխվող աշխարհում մարտահրավերներն ավելանում են, բայց մի՛ վախեցեք դրանցից, պարզապես ընդունե՛ք դրանք, եղե՛ք իրատես, համարձակ և ստեղծագործ: Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ»:

«Կորիզ»-ը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց և օգնել ներգրավվել Հայաստանում ու Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում»,- ասված է հաղորդագրությունում: