Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումը կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգում է. ՀՀ ԳԴ դեսպան

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։

«Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ։

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ներքո են գտնվում երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտները և պատրաստակամություն է հայտնել  համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ  աշխատանքներ իրականացնել այս ոլորտներում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմանը, ինչին ի պատասխան՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հավաստել է, որ այդ հարցը գտնվում է կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգում։ Նախարարը նաև անդրադարձել է Հալլեում հայագիտական կենտրոնի աշխատանքին՝ ընդգծելով այդ կառույցի դերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում դեսպան Բանցհաֆը խոսել է նաև ՀՀ-ում «Գյոթե» կենտրոնի առավել հզորացման ու դերի բարձրացման կարևորության մասին։ Այնուհետև, դեսպանը անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել  նշյալ ոլորտում՝ գերմանական առաջատար և հարուստ փորձի փոխանակման համատեքստում։ Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը  հետաքրքրվել է հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին առնչվող գործընթացներով և առաջարկել գերմանացի փորձագետների աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված  միջոցառումներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: