Արմեն Թավադյանը չէր եկել դատարան. Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի նիստը հետաձգվեց

Լուրեր

23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կայացավ Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի գործով առաջին դատական նիստը:

«Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալը, պաշտպանը ու վկան:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր գրություն, համաձայն որի՝ ինքն այլ դատական նիստի է և այսօր մասնակցել չի կարող, նա նշել էր, որ ամբաստանյալ Թավադյանը ևս նույն պատճառով չի մասնակցել նիստին:

Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ Խուդոյանի հայտարարությունը մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ նրա նշած դատական նիստը՝ Քոչարյանի և մյուսների գործով, հետաձգվել է և ինքն էլ էր դրան մասնակցում, բայց դա չի խոչընդոտել իր ներկայանալուն:

Անդրադառնալով Արմեն Թավադյանի բացակայությանը, Եգորյանն ասաց, որ այն պետք է համարել անհարգելի, քանի որ նա Քոչարյանի և մյուսների գործով կարգավիճակ չունի, այլ երկրպագուների թիմում է:

Դատավոր Ֆարխոյանն ասաց, որ հավաստագրերը առկա չեն գործի նյութերում և այդ պատճառով կողմերին նիստի մասին ևս մեկ անգամ կծանուցեն:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որոշվեց հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 13-ին ժամը՝ 15-ին:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 13-ի դատական նիստի օրը, երբ Գասպարիին Քոչարյանի աջակիցներից մեկը շշով հարվածել էր և խլել պաստառը: Գասպարիի պնդմամբ՝ հարվածողը Արմեն Թավադյանն էր, մինչդեռ վերջինս պնդում է, որ ինքն առնչություն չի ունեցել:

Լիլիթ Շաբոյան