Արցախի խորհրդարանում ընդունել են Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և «Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» անդամ պատգամավորները ընդունել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին:

«Պատվիրակությունը Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է տեղի ունեցած համաժողովը, որը հնարավորություն է ստեղծել միավորելու աշխարհի տարբեր կետերում Արցախի անկախությանը սատարող գործիչներին: Նա բարձր է գնահատել համաժողովի աշխատանքները` Արցախը մեկուսացումից դուրս բերելու, աշխարհում այն ճանաչելի դարձնելու տեսանկյունից և նշել, որ կարևոր է, որ մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին, պատմեն այն, ինչ տեսել են մեր երկրում:

Արցախի հետ ֆրանսախոս բարեկամների շրջանակի համակարգող Անդրե Դյու Բյուսը խմբի անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ձևավորված համագործակցությունը ամուր հիմքեր ունի կոնկրետ ոլորտներում այն առաջ մղելու համար: Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը պետք է առաջնահերթ խորացնել այն ոլորտներում, որոնք կարևոր են Արցախի համար:

Անդրադարձ է կատարվել Արցախի պետական կառավարման համակարգի առանձնահատկություններին, խորհրդարանում կանանց ներկայացվածությանը, տեղական ինքնակառավարման համակարգում առկա խնդիրներին և բարեփոխումներին, կրթության, առողջապահության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում: