Հետախուզվող Արամ Հարությունյանի ողջ գույքը կալանքի տակ է, իսկ իր տեղը՝ իրավապահներին դեռևս անհայտ

Լուրեր

04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
Բոլորը

«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, թաքնվում է Միացյալ Նահանգներում:

Factor.am-ը փորձեց Ոստիկանությունից ճշտել, թե արդյոք իրավապահներին հաջողվել է բացահայտել հետախուզվող պաշտոնյայի թաքստոցը:

«Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան օպերատիվ գործողություններ»,- պատասխանեցին Ոստիկանությունից՝ չհստակեցնելով, ի վերջո, իրենց Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի՞ է, թե՝ ոչ։

Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում բացարձակ ապատեղեկատվություն որակեց շրջանառվող լուրը։ Պաշտպանը մեզ տեղեկացրեց, որ Արամ Հարությունյանի ամբողջ գույքի և հաշիվների վրա կալանք է դրված, որը իրենք բողոքարկել են դատարան։

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Ըստ ՀՔԾ-ի՝ խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի մասին է։

Լիլիթ Շաբոյան