«Էրեբունի-Երևան» տոնակատարությանը վարչական շրջաններում տարբեր ոճերի համերգներ կկազմակերպվեն»․ փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Այս տարի «Էրեբունի-Երևան»-ն ապակենտրոն քաղաքականությամբ ենք կազմակերպել։ Հրաժարվել ենք Հանրապետության հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից, քանի որ երբ այն կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ քաղաքը զրկվում է բոլոր վարչական շրջաններում հավասար լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից. այս մասին այսօր՝ «Էրեբունի-Երևան 2801» տոնական միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Երբ միջոցառումները միայն կենտրոնում են տեղի ունենում, կազմակերպչական հարցերով էլ միայն մեկ ընկերություն է զբաղվում, ընդամենը մի քանի արտիստ է ելույթ ունենում, և բնակիչները հնարավորություն չեն ունենում մշակութային բազմազանություն ունկնդրելու»,- ասաց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ բոլոր 12 վարչական շրջաններում տեխնիկական հագեցվածությունը նույնն է լինելու։ «Բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել։ Մրցութային փաթեթը ոչ թե մեկ չափաբաժնով ենք կազմակերպել, այլ 13 փաթեթով։ Վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ է, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մեկից ավելի մասնակից ընկերություն է լինում։ Այս տարի տոնակատարությունը կազմակերպելու հայտ է ներկայացրել 18 ընկերություն․ հաղթել են նրանցից մի քանիսը։ Այժմ արդեն պայմանագրերի կնքման գործընթացի մեջ ենք, մեկ-երկու օրից փաստաթղթային հարցերն ավարտած կլինենք»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Փոխքաղաքապետը նաև ներկայացրեց այն ժանրերը, որոնցում այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվելու է տոնակատարությունը։

«Ավան վարչական շրջանում հնչելու է մանկական երաժշտություն, Արաբկիրում՝ դասական, Դավիթաշենում՝ ջազային։ Էրեբունիում լինելու է ժողովրդական երաժշտության հարթակ, Մալաթիա-Սեբաստիայում՝ էստրադային, Նորք-Մարաշում՝ ազգագրական, Նոր-Նորքում՝ էլեկտրոնային։ Շենգավիթում հեղինակային երգերի հարթակ կտեղադրվի, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ ռետրո երաժշտության։ Նուբարաշենի բնակիչները հնարավորություն կունենան ռոք լսել, իսկ Կենտրոն վարչական շրջանում կհնչի փոփ երաժշտություն»,- ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ այս տարի Կենտրոն վարչական շրջանի միջոցառումները կենտրոնացած կլինեն ոչ թե Հանրապետության կամ Ազատության հրապարակում, այլ Սարյան փողոցում։ Պաշտոնական միջոցառում կլինի նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի ընթացքում կներկայացվի ֆիլմ՝ քաղաքային նոր իշխանությունների մեկ տարվա գործունեության մասին, ինչպես նաև պրեմիերա․ Տիգրան Մանսուրյանի «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» ստեղծագործությունը, որի տեսահոլովակն այս օրերին նկարահանում են։

«Պաշտոնական միջոցառմանը ելույթ կունենան նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը»,- հավելեց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան