Եվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ

Լուրեր

19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է Մեդիամաքսը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի հետ  հարցազրույց, որում փոխնախագահն արել է «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների անկախ ուսումնասիրության արդյունքներին տրամագծորեն հակասող հայտարարություն։ Նա մասնավորապես ասել է՝ «Կարծում եմ, կառավարության կողմից խոհեմ քայլ էր լրացուցիչ արտաքին ուսումնասիրություն ներգրավվելը՝ ընկերության (Լիդիանի-խմբ.) ասածների իսկությունը հաստատելու համար»։

 

Բանկի բարձրագույն ղեկավարության անունից նման արտահայտությունը նշանակում է կա՛մ ուղղակիորեն նենգափոխել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի թիմի ուսումնասիրության արդյունքները և ստել կա՛մ ցուցադրել կատարյալ անտեղյակություն այդ 170 էջանոց (անգլերեն) փաստաթղթի էությունից։ Զարմանալի է, որ բանկի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը նման հայտարարություն է անում Հայկական բնապահպանական ճակատի՝ ներդրողներին հասցեագրված նամակը ստանալուց հետո, երբ նամակում մատնանշել էինք անկախ ուսումնասիրության հիմնական եզրակացությունը, այն է՝ Լիդիանի կատարած ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փաստաթղթերը թերի են, բացասական ազդեցությունը՝ թերհաշվարկված, ուստի անհնար է նման իրավիճակում հանքի շահագործումը համարել անվտանգ։ Նման աղաղակող թերացումը Յուրգեն Ռիգտերինկը փաստորեն համարում է Լիդիանի ասածների իսկության հաստատում։

 

ՎԶԵԲ-ի փոխնախագահը չի վարանում Մեդիամաքսի համար կրկնել Լիդիանի մատի փաթաթան դարձրած միտքը․ «Լիդիանի բաժնետեր հանդիսանալը նշանակում է, որ այս կազմակերպությունը համապատասխանում է և շարունակելու է համապատասխանել [բնապահպանական և սոցիալական] միջազգային չափանիշներին»։ Կրկին աններելի սուտ։ Կուզեինք մեկ անգամ տեսնել այս ֆինանսիստներին գիտնականների հետ հանդիպմանը, ինչպես օրինակ՝ ՀՀ կառավարության, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի փորձագետների և Լիդիանի տնօրինության տեսակոնֆերանսն էր, որի ժամանակ փորձագետները չէին թաքցնում իրենց զայրույթը Լիդիանի հնչեցրած անհեթեթ հայտարարությունների կապակցությամբ։

 

Եվրամիության անդամ պետությունների ֆինանսավորմամբ գործող բանկը հաշվետու է այդ պետությունների քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ի պատասխանատվության հարցը վերջերս բարձրացվել է նաև Եվրախորհրարանի մի շարք անդամների հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Հոկտեմբերի 1-ին Հայկական բնապահպանական ճակատը Բրյուսելում խորհրդարանականներին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի խնդիրները, անկախ փորձագետների կարծիքը և այն փաստը, որ ՎԶԵԲ-ը շարունակում է մասնակից լինել մի ծրագրի, որի տնօրինությունը մոլորեցրել է Հայաստանի կառավարությանը և հանրությանը՝ ներկայացնելով ոչ ամբողջական և բացասական ազդեցությունը թերագնահատող փաստաթղթեր։ Եվրախորհրդի անդամներին նաև ներկայացվել է հակիրճ փաստաթուղթ, որում շարադրված էր Ամուլսարի շուրջ իրավիճակի նկարագրություն, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի»-ի ուսումնասիրությունունից մեջբերումներ և ՎԶԵԲ-ից ակնկալվող քայլերը, այն է՝ կամ իր հաճախորդ Լիդիանից պահանջել նոր ՇՄԱԳ կամ ընդհանրապես հրաժարվել արժետոմսերից և դադարեցնել ֆինանսավորումը։ Փաստաթղթի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

ՎԶԵԲ փոխնախագահի հետևյալ խոսքերից մենք եզրակացնում ենք, որ այս բանկն ուղղակի ճնշում է գործադրում մեր կառավարության վրա, որպեսզի վերջինս որոշում կայացնի հանուն շահույթ հետապնդող ընկերության․ «[Ամուլսարի հարցում] Որոշում կայացնելն անհրաժեշտություն է, եթե ուզում եք արտաքին ներդրողներ ներգրավեք: Նրանք պետք է զգան, որ երկրում կայուն ներդրումային մթնոլորտ է և իրենք կարող են ակնկալել կառավարության աջակցությունը»։

 

Պետք է համընդհանուր ուժերով պայքարենք հանուն ճշմարտության և թույլ չտանք, որպեսզի բանկերը տրորեն Հայաստանի ժողովրդի շահերն ու ժողովրդավարացման գործընթացը։

 

Ամուլսարի ծրագրում ՎԶԵԲ-ի մասնակցության և 2013թ-ից ի վեր Հայաստանից ուղարկված այլ բողոք-նամակների մասին կարդացեք նաև այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։