Ո՞վ է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գումարները հափշտակած թաղապետը

Լուրեր

03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:22
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» դեմ խաղին քիչ հավանական է
03.04.2026 | 12:14
Բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 12:10
62 անձ է ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Կոթում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
Բոլորը

Ոստիկանությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարի թույլ տված չարաշահումների մասին։ Մասնավորապես, ըստ Ոստիկանության, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարողներից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։  Այդ միջոցներով ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը` հաշվառելով իր վարորդի անվամբ, յուրացման եղանակով հափշտակել է։

Նշենք, որ խոսքը գնում է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի մասին, որն այդ պաշտոնն զբաղեցրել  է 2011 թվականից։  Լիազորությունները դադարեցրել է անցած տարվա նոյեմբերի 17-ին։ Կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվող Արմեն Սարգսյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ: Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն է: 2009 թվականից առաջ Արմեն Սարգսյանը պետական, համայնքային, հանրային բարձր պաշտոններ չի զբաղեցրել և զբաղվել է գործարարությամբ։

Հրաժեշտի խոսքով դիմելով շենգավիթցիներին՝ Արմեն Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել պատրաստակամության, միասնականության ու նախանձախնդրության համար․ «․․․ինչի շնորհիվ էլ Շենգավիթը համարվել է մայրաքաղաքի լավագույն և առաջատար շրջաններից մեկը»։ Եվ իսկապես, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման օրոք՝ 2017 թվականի նոյեմբերին Շենգավիթը գրավել էր առաջին հորիզոնականը՝ հետևում թողնելով Ավան և Դավթաշեն վարչական շրջաններին։ Տարօրինակը, սակայն, այն է, որ լավագույնի կոչմանը Արմեն Սարգսյանի ղեկավարած Շենգավիթի թաղապետարանն արժանանում էր աղմկահարույց պատմությունների ֆոնին։

Մամուլը գրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող տարածքը երեկոյան ժամի քանդել են, և ձեռնարկատիրոջը զգուշացրել, որ նա այդ տարածքում իրավունք չունի գործունեություն ծավալել, իսկ Տեփանյան էլ կայքերից մեկի հետ զրույցում նշել էր, թե ինքն արդեն 10 տարի շահագործում է այդ կառույցը: Ըստ մեկ այլ հրապարակման՝ թաղապետարանի 8 աշխատակիցների միջև սկանդալային վեճ է տեղի ունեցել՝ ծեծկռտուք, որը չէր պարզաբանվել թաղապետ Արմեն Սարգսյանի կողմից:

Արմեն Սարգսյանը նաև շքեղ առանձնատան սեփականատեր է, որը, ըստ մամուլի հրապարակումների, նա կառուցել է վարչական շրջանի ղեկավար դառնալուց հետո։ Այս լուրը ժամանակին հերքել են վարչական շրջանի ղեկավարի անձնակազմից, պարզաբանելով, թե Ե. Թադևոսյան փող. 11/5 հասցեում գտնվող առանձնատունը կառուցվել է 2002-2005 թվականներին։ Տան զբաղեցրած հողատարածքը նախկինում եղել է խորհրդային բանակի տանկային գումարտակի ժամանակավոր կայան, ինչի վերացումից հետո համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը նպատակային չի օգտագործվել։

Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է Արմեն Սարգսյանի առանձնատան ավտոտնակում։ Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Նախաքննության ընթացքում նախկին պաշտոնատար անձը վերականգնել է պատճառված վնասը։