Շիրակի դատախազը դիմել է մարզպետին՝ Անիի ՀՀԿ-ական համայնքապետի լիազորությունները դադարեցնելու համար. նա մեղադրվում է չարաշահումների համար

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավոր  դադարեցնելու համար։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով,  պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատման եղանակով հափշտակելու, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Առաջադրված այս մեղադրանքները վերջերս լրացվեցին այլ ապօրինություններով, որոնց մասին ՀՀ Ոստիկանությունը   հայտարարություն էր տարածել։

Համայնքապետի լիազորությունների դադարեցման միջնորդությունն ուղարկվել է նաև Անիի համայնքապետարան, որի ավագանին աջակցություն է հայտնել Արտակ Գևորգյանին։

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.

Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ /հոդված 26/, ուստի ելնելով վերոգրյալից՝ պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին  հայտնում է իր դժգոհությունը  այն որակելով որպես քաղաքական  հետապնդում և տալիս իր վստահությունն ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին»,- նշվում է ավագանու որոշման մեջ։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արտակ Գևորգյանը նշել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: «Ես չեմ ընդունում այդ հանգամանքը և փաստը, դա իմ կողմից ընդունելի չէ, սա քաղաքական հետապնդում է։  Համայնքապետի պաշտոնից էլ չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Սա ճնշում է դրա համար և հրաժարական չի կարող լինել»,- ասել էր Անիի համայնքապետը։

Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ մեղադրանքը որակել էր քաղաքական ու իրականությունից հեռու. «Սա միանշանակ քաղաքական մեղադրանք է: Տևական ժամանակ, որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, նրանից պահանջում են տարբեր մակարդակներով հրաժարական տալ։ Տեսան, որ հրաժարական չի տալիս մեղադրանք առաջադրին, որը որևէ քննադատության չի դիմանում»:

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Անի համայնքի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով Գևորգյանի հրաժարականը։Նրանք նույնիսկ փակել էին համայնքապետարանի դուռը և հրաժարականի պահանջով ստորագրահավաք սկսել։