«Պուտինն էլ խաբեց». թուրք վերլուծաբան

Լուրեր

13.10.2026 | 18:53
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
Բոլորը

Թուրքական «Sozcu» թերթում սյունակ վարող Զեյնեփ Գյուրջանլըն,հիշեցնելով հյուսիսային Իրաքում անցկացրած հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Բարզանիի հարցում սխալվել ենք» արտահայտությունը, գրում է, որ շուտով ևս մեկ նմանատիպ հայտարարության ենք ականատես լինելու:

««Պուտինն էլ խաբեց». հայտարարությունը ճանապարհին է» հոդվածում Գյուրջանլըն գրում է, թե մեծ է հավանականությունը, որ շուտով Էրդողանը վերոնշյալ հայտարարությունն անի Պուտինի վերաբերյալ, ում համարում է իր ընկերը:

Գյուրջանլըն մասնավորապես գրել է.

«Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը բոլորին հայտնի է՝ «Բարզանիի հարցում էլ ենք սխալվել»: Սակայն շատ մոտ է նաև նոր «սխալվեցինք/խաբվեցինք» հայտարարության ժամը:

Իսկ խաբող/դավաճանող նոր գործիչը այս անգամ մեծ հավանականությամբ կլինի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, որին Էրդողանն իր ընկերն է համարում:

Այդ խաբվելու նախանշանները ի հայտ եկան Պուտինի՝ Թուրքիայի կատարած այցի ընթացքում նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանն ասաց, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ լիարժեք համակարծիք են: Պուտինը ուղղակի անդրադարձ չարեց թեմային՝ հղում անելով այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության ավելի վաղ արած հայտարարությանը:   

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կա հետևյալ նախադասությունը՝ «Ռուսաստանը հարգում է անկախություն ունենալու քրդերի ցանկությունը»: Ավելին՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի հայտարարությունից հետո լրացուցիչ հայտարարարությամբ է հանդես եկել՝ ասելով հետևյալը. «Պուտինի ու Էրդողանի միջև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության անցկացրած անկախության հանրաքվեի վերաբերյալ լուրջ տարակարծություն չկա»:

Պեսկովը ուղղակիորեն ասել է, որ թեև ոչ մեծ, բայց քրդական հանրաքվեի հարցում նախագահների միջև անուամենայնիվ կան հակասություններ:  

Լավ, իսկ Սիրիայի հարցը՞: Այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Էրդողանն-Պուտին հանդիպումը, մեկ հայտարարություն էլ Սիրիայի եկավ: Ասադի ռեժիմի առանցքային գործիչներից մեկը՝ արտգործնախարար Վելիդ Մուալլիմը հայտարարեց, որ պատրաստ են քրդերի ինքնավարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Ռուսաստանի շնորհիվ ոտքի վրա մնացած Ասադի ռեժիմը «ԻՊ»-ին (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) հաղթելուց անմիջապես հետո հայտարարում է, որ կարող է բանակցություններ սկսել Սիրիայի  քրդական PYD/YPG-ի հետ (Ժողովրդավարական միություն կուսակցություն), որին Անկարան ամեն առիթով ահաբեկչական կազմակերպություն է անվանում: Էրդողանի՝ անձամբ Պուտինին ուղղված բողոքներից հետո Մոսկվայում շարունակում է բաց մնալ PYD-ի գրասենյակը:

Փաստորեն Սիրիայի հարցում նույնպես հնարավոր չէ խոսել Անկարայի և Մոսկվայի լիակատար համաձայնության մասին: Վերը թվարկածները իրար գումարելուց հետո պետք է սպասել մի նոր հայտարարության:

«Սխալվել եմ» կամ «խաբվեցինք» բովանդակությամբ հայտարարությունը կարծես արդեն ճանապարհին է…

ermenihaber