«Նախորդ WCIT-ների համեմատ՝ այս տարվանն ավելի թեթև էր ու տարբերվող». Կարեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
09.10.2019 | 12:20Հայկական WCIT-ն էականորեն տարբերվող էր, օրակարգը թարմ էր, հյուրերը՝ ժամանակակից դեմքեր: Նախորդ տարիներին համաժողովին ավելի ծանրակշիռ և տարիքով մարդիկ էին մասնակցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Սա երիտասարդական WCIT էր, ինչը, կարծում եմ, դրական միտում է: Փորձեցինք անել այնպես, որ հայաստանյան ՏՏ մասնագետները հնարավորինս լայն մասնակցություն ունենան»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ համաժողովի շրջանակում արդեն որոշակի համագործակցություններ ու առաջարկներ կան, որոնց մասին առայժմ չեն բարձրաձայնում: «Այս պահին շատ բանակցություններ ընթացքի մեջ են»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Կարեն Վարդանյանը հավելեց, որ WCIT 2019-ի շրջանակում ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած երկրները Թայվանը, Ռուսաստանը, Բանգլադեշն ու Մալազիան էին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան