Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա

Լուրեր

05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին. գրում է ermenihaber-ը:

Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժւ շարժվել է դեպի Եփրատ գետի արևելյան հատված, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել տեղի քուրդ զինյալների դեմ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ:

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, որ գործողության անվանումը լինելու է «Խաղաղության ակունք», սակայն այդ մասին առայժմ պաշտոնական հաստատում չկա։

Ըստ թուրքական աղբյուրների՝  Թուրքիայի բանակի առաջին թիրախը լինելու են Թալաբադ և Ռեսուլայն քաղաքները,  իսկ այնուհետև Քոբանի  շրջանը: Դրանք այժմ գտնվում են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։

Նշվում է նաև, որ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կա 65.000 զինյալ և  նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի։

Ռազմական գործողություններին մասնակցելու են թե ցամաքային և թե օդային ուժեր: