Արմեն Աշոտյանը մի բլբուլ կտրած սան ունի. Դավիթ Խաժակյանն ավագանու նիստին հիշեց նախորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ընթացքում ելույթ ունենալիս, ողջունեց իշխող ուժի առաջարկը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու մասին:

Խաժակյանն ասաց՝ ոչ մի իշխանություն չպետք է իր քաղաքական հիմքին համապատասխան գնահատի մշակութային գործիչներին: Խաժակյանն ասաց, որ Մանարյանը քննադատում էր նախկին իշխանություններին և այդ պատճառով նրանց կողմից ուշադրության չէր արժանանում:

Խմբակցության ղեկավարը հիշեց նաև նախկին իշխանության ներկայացուցիչներին, ասաց հիշում է՝ ինչպես էր Արմեն Աշոտյանը միաժամանակ և՛ հաղորդում վարում, և՛ հանդիսանում կրթության գիտության նախարար, սահմանադրական փոփոխությունների առաջամարտիկ: «Մտաբերում եմ նաև, որ մի բլբուլ կտրած սան ունի Աշոտյանը, որը դարձավ երիտհանրապետական և նույն տարին պոլիտեխնիկի ռեկտորի օգանական»,- Խաժակյանն ասաց, սա հիշում է, քանի որ սա բուհերի քաղաքականացման մասին է վկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան