Նոբելյանի մեջ էլ կա կոնյուկտուրա, եթե աշխարհին պետք է մրցանակը տալ Փաշինյանին, կտան. Կարեն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը

-Հայաստանում մեկնարկել է WCIT համաժողովը։ Ըստ Ձեզ՝ քաղաքական PR-ի տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունի այս համաժողովը Հայաստանի համար։

-Գիտեք՝ միայն քաղաքական PR-ի համար չեմ ասի, ես կասեի նաև պետության PR-ի առումով շատ մեծ նշանակություն ունի, որովհետև եթե դիտել եք համերգը, համերգին կատարվեցին երաժշտությունները այն պետությունների, որոնցում մինչ այս կայացել է WCIT համաժողովը։ Դրանք այնպիսի հսկաներ են, ինչպիսին Կանադան է, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Ավստրալիան։ Ուզում եմ ասել, որ երբ Հայաստանը դնում ես այդպիսի հսկաների կողքին՝ թե՛ ընդհանուր տնտեսության, թե՛ IT ոլորտի, հասկանում ես, որ սա շատ մեծ նվաճում է Հայաստանի համար։

-Հայաստանում տեղի ունեցավ ևս մի գագաթաժողով։ ԵՏՄ-ի առաջնորդներն էին հավաքվել այստեղ՝ գումարած Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի առաջնորդները։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը աշխարհի համար դառնում է հավասար գործընկեր։

-Կարող է դառնալ, դեռ շուտ է դրա մասին խոսել, վաղ է: Ես կարծում եմ՝ շանսերը կան։ Աշխարհը վաղուց, երևի թե՝ միշտ, եղել է ցինիկ, պրագմատիկ և հաշվի է նստում ուժեղի հետ։ Սա չի նշանակում, թե Սինգապուրը, որի անունը տվեցիք, փաստացի քաղաք պետություն է, այսինքն՝ փոքր է: Բայց ապացուցել է, որ տարածքային փոքրությունը չի նշանակում չլինել ուժեղ։ 1974-ին դա մի փոքր ձկնորսական քաղաք պետություն էր, որտեղ մարդիկ միայն ձկնորսությամբ էին զբաղվում, իսկ այսօր այն աշխարհի ամենազարգացած պետություններից մեկն է, որևէ բան բացառել չի կարելի։ Քեզ մնում է լինել ուժեղ, որի հետ կխոսեն հավասարը հավասարի նման։

-Այս համաժողովը պակաս ներկայացուցչական չէ։ Հայաստանում է, օրինակ, ամերիկահայ Քիմ Քարդաշյանը, այսօր երեկոյան կգա Ալեքսիս Օհանյանը։ Ի՞նչ է նշանակում նրանց այցը աշխարհի և Հայաստանի համար։

-Իրականում մեր լրագրողներն ավելի շատ տալիս են այդ երկուսի անունը, բայց գալիս են բավականին լրջագույն դեմքեր IT ոլորտի՝ Վայներչուկը, Նայարաման՝ Հնդկաստանից։ Ո՞վ է Վայներչուկը։ Նա SMM-ի պապան է։ Նա է մտցրել դա և բարձրացրել այդ մակարդակի, որ այսօր որևիցե PR առանց SMM-ի պատկերացրել հնարավոր չէ։ Գալիս են IT ոլորտի նշանավոր դեմքեր, նախագահներ, փոխնախագահներ, որոնց տարեկան եկամուտը 12 միլիարդ դոլար է կամ 23 միլիարդ դոլար, որոնք ունեն 220 հազարից ավելի աշխատող։ Հասկանալի է, որ Քիմ Քարդաշյանն ավելի մեդիապերսոն է, բայց IT  ոլորտի համար շատ ավելի լուրջ հեղինակություններ կան։

-Պարո՛ն Քոչարյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանի հեղինակությունը հեղափոխությունից հետո ինչքանո՞վ է տարբերվում նախահեղափոխական Հայաստանի հեղինակությունից։

-Առայժմ ես հեղինակության առումով շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, երբ տեսնում եմ, որ նոր իշխանություններն ավելի շատ խոսում են հեղափոխության անունից։ Հավատացեք, ես արդեն ասացի, որ աշխարհը ցինիկ է, և եթե դա իրեն պետք է, կլսի։ Կամ «ժողովրդավարություն» ֆրազան։ Եթե իրեն դա պետք չէ, չի հետաքրքրում, եթե, դիցուք, միջազգային ստրուկտուրաներին պետք է, որ Ամուլսարը բացվի, ապա իրեն այդ ժողովրդավարությունն ամենևին պետք չէ։

-Հայաստանի իշխանությունը հաճախ է ասում, որ մենք կարող ենք ժողովրդավարություն արտահանել։ Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը, և երկրներից ու՞մ կարող է պետք գալ մեր ժողովրդավարությունը։

-Ըստ իս՝ դա հումորի ժանրից է։ Ես պատկերացնում եմ մի անկյունում նստած, ենթադրենք, Կանադայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի քաղաքական ղեկավարները կամ քաղաքական գործիչները լսում են, թե ինչպես են իրենց բերելու կամ իրենք են ներկրելու հայկական ժողովրդավարությունը։

-Այս օրերին Շվեդիայում մեկնարկել է Նոբելյան շաբաթը, թեպետ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհում է Նորվեգական խորհրդարանը։ Ձեր կարծիքով՝ անցյալ տարվա անարյուն հեղափոխությունը կարո՞ղ է Խաղաղության նոբելյան մրցանակի թեմա լինել Նիկոլ Փաշինյանի համար։

-Եթե ուզենա աշխարհը… Երբ ես նայում եմ վերջին 20 տարիների ընթացքում,- ինչո՞ւ վերջին 20, որովհետև վերջին ֆիլմը, որն արժանի էր Օսկարին, որը մինչ այդ ստացել են ֆիլմերը, դա «Բանականության խաղեր» ֆիլմն էր, դրանից հետո շատ կոնյուկտուրային են ֆիլմերը,- ամեն տեղ այդ կոնյուկտուրան կա, այդ թվում՝ զարգացած աշխարհում։ Դրանից հետո ես մի ֆիլմ եմ տեսել, որը, ըստ իս, արժանի էր Օսկարի, որն ստացավ այն։ Դա «Թագավորն է խոսում» ֆիլմն էր, Անգլիայի այսօրվա թագուհու հոր մասին է խոսքը։ Նոբելյան մրցանակի մեջ էլ կա կոնյուկտուրա, եթե աշխարհին պետք է Նիկոլ Փաշինյանին Նոբելյան մրցանակ տալ, կտան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան