Մեքենայի լուսամուտից աղբը նետելիս՝ հիշե՛ք, որ արվում է ամեն ինչ, որ առավոտյան Երևանը մաքուր դիմավորի ձեզ. քաղաքապետարան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կեսգիշերն անց, երբ հանդարտվում է մեքենաների ու հետիոտնի անցուդարձը, իրենց աշխատանքն են սկսում քաղաքի մաքրուհիները: Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքն ունի իր բարդությունները: Պողոտաներ, փողոցներ ու բակեր. անելիքը շատ է, երբեմն նաև՝ ոչ անվտանգ:

Թեև քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցները կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ, երբեմն լինում են վրաերթի դեպքեր: Այս հարցում անչափ կարևոր է վարորդների զգոնությունը:

2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նախորդ ամիսներից սկսած՝ քաղաքի մաքրության գործընթացը տապալած մասնավոր օպերատորի ձախողումների հետևանքով քաղաքի արտաքին տեսքը, մեղմ ասած, անմխիթար դարձավ: Ստեղծված իրավիճակն ու «Սանիթեքի» վարքագիծը պատճառ դարձան, որ քայլեր ձեռնարկվեն նաև այդ ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարումն ու ընդհանրապես, դրանց կնքման օրինականությունը ստուգելու ուղղությամբ: Արդյունքը երկար սպասել չտվեց:

«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»,– նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նորաստեղծ հիմնարկի աշխատակազմից հսկայական ջանք ու կենտրոնացում պահանջվեց՝ նվազ ռեսուրսներով, արտակարգ պայմաններում քաղաքը աղբից մաքրելու գործը հունի մեջ գցելու համար:

«Մեծ քանակությամբ աղբի գեներացված կույտեր կային, որոնք շատ դժվարությամբ մեր բանվորների ուժերով հանեցինք: Բավականին սեղմ ժամկետում կարողացանք այս ճգնաժամից դուրս գալ»,– նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Համայնքային հիմնարկում այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը մեր փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար էլ կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա:

Նկարահանումների ընթացքում հանդիպեցինք նաև այսպիսի տեսարանի. մի կողմից աշխատակիցները մաքրում են քաղաքը, մյուս կողմից՝ քաղաքացին ավտոմեքենայից դուրս է նետում աղբը:

«Մինչև այս վիճակը չհաղթահարենք, տուգանքներ չկիրառենք, մեր քաղաքի մաքրությունը լիարժեք չենք տեսնի»,– ասել է Արմեն Գրիգորյանը:

Երևանը մաքուր պահելու և բարելավված քաղաքային միջավայր ձևավորելու հարցում անչափ կարևոր է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի հանդեպ: Ամեն անգամ մեքենայի լուսամուտից աղբը նետելիս հիշեք, որ հարյուրավոր աշխատակիցներ անում են ամեն ինչ, որ արդեն առավոտյան Երևանը մաքուր դիմավորի ձեզ: