«Թումոն» կվերակառուցի Գյումրիի կենտրոնական շուկան. այստեղ նաև  խոհարարության ու հյուրընկալության դպրոց կգործի

Լուրեր

10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրիի կենտրոնական շուկան շուտով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կվերակառուցվի ու կվերագործարկվի: Շինաշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ, սակայն, առայժմ չկան, քանի որ ծրագիրը դեռևս նախնական փուլում է: Բայց արդեն իսկ հայտնի է, որ այն յուրահատուկ, նմանը չունեցող տարածաշրջանային ծրագիր է լինելու:

«Տարածքի ներուժը լիովին օգտագործելուն ուղղված այս նախաձեռնությունը կխթանի շահույթ չհետապնդող ծրագրերի իրականացմանը: Բացի այդ՝ տարածաշրջանի մասշտաբով կարևորություն ունեցող այս նախաձեռնությունը կայուն աշխատանքային միջավայր կապահովի փողոցային առևտրով զբաղվող անձանց համար, ինչպես նաև խթան կհանդիսանա թե՛քաղաքի ներքին, թե՛ զբոսաշրջային զարգացման համար»,- Factor.am-ին փոխանցեցին «Թումո» կենտրոնի մամուլի բաժնից։

Նշենք, որ Գյումրու կենտրոնական շուկայում առևտուրն իրականացվում է բացօթյա, երբեմն նաև հակահիգիենիկ պայմաններում: Այս ծրագրով նախատեսվում է ոչ միայն առևտրի իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել, այլև խոհարարության դպրոց  ու ռեստորան կառուցել՝ ստեղծելով յուրահատուկ համալիր։

«Բացի հարմարավետ շուկայից՝ տարածքում կգործի նաև միջազգային մակարդակի խոհարարության և հյուրընկալման դպրոց: Դպրոցը խոհարարական դասընթացներ է անցկացնելու նաև զբոսաշրջիկների և այցելուների համար: Տարածքն ունենալու է իր ռեստորանը, լինելու է շուկայի առանձնացված հատված, որտեղ ներկայացված են լինելու միայն օրգանական մթերքներ: Լինելու է խանութ, որտեղ վաճառվելու են փաթեթավորված մթերքներ: Լինելու է նաև հատուկ թիմ, որը հետևելու է շուկայի և դպրոցի տարածքում սանիտարական կանոնների պահպանմանը»,- նշեց կենտրոնից:

Այստեղ համոզված են, որ ծրագիրը ոչ միայն կխթանի մի շարք ոլորտների ակտիվացմանը, այլև շահույթին ուղղված ծառայություններ մատուցելով՝ կդառնա լիարժեք ինքնաֆինանսավորվող:

«Այսպիսով, լինելով խոհարարական ավանդույթներ և քաղաքային մշակույթ ստեղծող ծրագիր, այն հանդիասանալու է քաղաքային կյանքի ակտիվացման կատալիզատոր՝ ստեղծելով նաև աշխատատեղեր, գրավելով զբոսաշրջիկներին և պահպանելով հանրային տարածքն ու վերադարձնելով այդ տարածքին իր հին նշանակությունը»,- նշեցին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից:

Հավելենք, որ սա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ Գյումրիում իրականացվելիք առաջին ծրագիրը չէ։ Կենտրոնը վերակառուցում է  նաև «Կումայրի» պատմամշակութային արգելոցում ընդգրկված Գյումրիի առաջին թատրոնի շենքը, որն անմխիթար ու վթարային վիճակում էր։ Շինաշխատանքների ավարտից հետո «Թումո»-ի Գյումրու մասնաճյուղը Տեխնոլոգիական կենտրոնից կտեղափոխվի այստեղ:

Էմմա Չոբանյան