«Հյուսիսային պողոտայի» գործով ունեզրկված մի կին հեղափոխությունից 5 օր առաջ մահացավ՝ այդպես էլ չտեսնելով բաղձալի հաղթանակը. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս տարվա հուլիսի 26-ը ցնցեց համացանցը: Հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը պետք է քաղաքացի Յուրի Վարդանյանի սեփականության իրավունքները խախտելու համար վճարեր 1 մլն 600 հազար եվրո: Եվ սա ընդամենը մեկ գործով մեկ քաղաքացու, իսկ այսպիսի վճիռներ դեռ լինելու են: Յուրի Վարդևանյանն իր կյանքի լավագույն օրերը ծախսեց այս վճռի համար, պարոն Վարդանյանին որպես օրինակ եմ բերում, բայց ձեզանից յուրաքանչյուրն են անցել սրա միջով»,- այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Խորհրդարանում այսօր լսումներ են կազմակերպվել՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով, որին հրավիրված են հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
Ջուլհակյանը հարց բարձրացրեց, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր չեն դիմել ՄԻԵԴ:

«Սա մի հարց է, որին պետք է տանք պատշաճ պատասխան: Մեկ այլ կարևոր հարց. որքանո՞վ է արդարացի բեռը դնել ՀՀ քաղաքացու վրա: Այստեղ է, որ մեզ պետք է օգնեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կարգավորումները»,- ասաց պատգամավորը:

Նա խոսեց նաև ունեզրկված քաղաքացիների հետ իր հանդիպման մասին՝ ասելով. «Օգոստոսին ձեզանից ոմանց հետ ԱԺ-ում հանդիպեցի, և այն ամենը, ինչ ասացիք, ցնցեց իմ ներաշխարհը, խառնեց իրար, և ես երկու օր շարունակ փորձում էի հասկանալ` ինչ եմ լսել ու ինչպես է հնարավոր ապրել այն տեղեկատվությամբ, որը լսել էի»:

Պատգամավորը չմանրամասնեց, թե ինչ է լսել, բայց ասաց, որ մինչ այդ պահը իր համար «ավազակապետություն» ասվածը սոսկ բառ էր, դրանից հետո հասկացել է դրա իմաստը:

«Եվ մեկ այլ տեսարան էլ, որ ինձ վրա խորը և ցավալի ազդեցություն է ունեցել, դա տեսարան էր, երբ մի կին իր իրավունքների համար պայքարում էր՝ ասելով՝ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Չէ՞ որ պետությունը պետք է հասկանա, որ սխալ է անում: Ես մեծ ցավով պետք է նշեմ, որ այս կինը Նունե Վարդունին էր, որ մահացավ հեղափոխությունից 5 օր առաջ՝ այդպես էլ, կներեք, չտեսնելով այն բաղձալի հաղթանակը»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան