ԲՀԿ-ն խուսափում է Թովմասյանի հանդեպ գործընթացը գնահատել ոչ քաղաքական. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնությամբ հանդես եկած «Իմ քայլը» խմբակցության ներկարացրած իրավական հիմնավորումները ԲՀԿ-ի համար բավարար չէին: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես իմ ելույթում էլ նշեցի, որ արժանահավատ չէ այդ փաստաթուղթը, որն իրականում պետք է լրջագույն իրավական փաստաթուղթ լիներ, բայց որպես աղբյուր նշված էին «Վիքիպեդիա»-ի աղբյուրները, և բազմաթիվ այսպիսի ոչ համապատասխան չափորոշիչներ»,- հավելեց նա:

Նա հիշեցրեց՝ իրենց գնահատականը տալիս նշել են, որ իրենց վերաբերմունքը հենց իրավական անլիարժեքության պատճառով է եղել, և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը:

«Ինչ վերաբերում է մնացած հարցերին, սպասենք, տեսնենք՝ ինչ հանգուցալուծում կունենա հարցը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս հարցն ԱԺ լիազորությունների շրջանակում լուծվող հարց չէ, այն պետք է լուծվի ՍԴ-ի լիազորությունների շրջանակում»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Հարցին՝ այս գործընթացում քաղաքական շարժառիթներ տեսնո՞ւմ է, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե բոլոր իրավական չափորոշիչները և հիմնավորումները պահպանված լինեին, մենք զերծ կմնայինք նման գնահատական տալուց»:

Մանրամասները՝ տեսանյութում: