Վանաձորում «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 5 անձ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած գետնասունկը ուտելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր: