Եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան. ՀՔԾ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ, նախօրեին նախկին ԱԺ  ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գեղարվեստական հնարանքի մոտիվներով հյուսված, ամբողջովին մտացածին և իրականության հետ որևէ աղերս չունեցող բովանդակությամբ գրառում է կատարել` նշելով, թե իբրև մարզասրահի շոգեբաղնիքում իրեն որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձը հայտնել է` «…պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես Ձեզ ճանաչում եմ համալսարանից…Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու:…» և այլն:

Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում  Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել:

Ինչ վերաբերում է քրեական գործի հանգամանքներին, ապա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նախաքննության կատարման ընթացքում Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման և տպագրման պատրվակով 2013-2016թթ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել այն:

2018 թվականի օգոստոսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության վերաբերյալ դիմումների և յուրաքանչյուրի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ գումար մուծելու հիման վրա՝ դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել և խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով` սույն քրական գործի նախաքննության կատարումը 2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

13.08.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է մեղադրյալ Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումն այն մասին, որ Ա. Ֆարմանյանը 2019թ. օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 31-ը բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից՝ ամենամյա արձակուրդը Վրաստանում անցկացնելու նպատակով:

Այնուհետև նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա. Ֆարմանյանը օրենքով սահմանված կարգով՝ ծանուցագրով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 12.09.2019թ. պլանավորված քննչական գործողությանը մասնակցելու նպատակով, սակայն չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների վերաբերյալ: Քննիչի կողմից հեռախոսազանգով կապ է հաստատվել նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ, ով հայտնել է, որ Ա.Ֆարմանյանը մեկնել է ՀՀ-ից, իսկ վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:

Համաձայն ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության գրության և ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ Ա. Ֆարմանյանը 15.08.2019թ.՝ ժամը 03:00-ին, ՀՀ Բավրայի սահմանային անցակետով հատել է ՀՀ սահմանը: Դրանից հետո կրկին պլանավորվել է քննչական գործողություն, որի իրականացումը նախատեսվել է 04.10.2019թ.: Այդ նպատակով համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել Ա.Ֆարմանյանին, ինչպես նաև հեռախոսազանգով նախատեսված քննչական գործողության վերաբերյալ տեղեկացվել է նաև պաշտպան Հ. Խուդոյանը: Միաժամանակ 03.10.2019թ. համապատասխան գրություններ են ուղարկվել երաշխավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Է. Մարուքյանին և Ն. Զոհրաբյանին՝ առաջարկելով կատարել որպես երաշխավորի իրենց պարտականությունները և միջոցներ ձեռնարկել Ա. Ֆարմանյանի ներկայանալն ապահովելու համար: Նույն գրության մեջ նշվել է, որ ըստ էության, մեղադրյալը խախտում է խափանման միջոցի պայմանները, ինչի պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կարող է փոփոխվել և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Ոչ մեղադրյալի պաշտպանի և ոչ էլ անձնական երաշխավորությունն ստանձնած պատգամավորներից որևէ տեղեկատվություն չի ստացվել մեղադրյալի ներկայանալու մասին:

Այսպիսով, եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան, քանի որ վստահեցնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նպատակն ամենևին էլ Ա. Ֆարմանյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելը չէ: Կրկին անգամ վերջինիս հորդորում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների շրջանակում, նախաքննական մարմինը կարող է ստիպված լինել Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան:

Ի դեպ, Սամվել Ֆարմանյանին հորդորում ենք գեղարվեստական ու մտացածին բովանդակությամբ հայտարարություններ տարածելու փոխարեն խորհուրդ տալ Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը: