Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։

«Ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական, հաղորդակցության ենթակառուցվածքների կառավարման և մի շարք այլ բնագավառներ։

Նշվել է, որ ինստիտուտն ազգային նշանակության կարևոր ծրագրեր է իրականացնում՝ համադրելով ինժեներական համակարգերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակում նորարարական լուծումներ՝ ավտոմատացման և վերահսկման, հեռահաղորդակցության և համակարգչային ցանցերի ոլորտներում, ինչպես նաև հավելվածներ՝ էլեկտրոնային կառավարման տարբեր բնագավառների համար:

«Մեր ինստիտուտը համարվում է ակադեմիական ոլորտն ու արդյունաբերությունը փոխկապակցող հաջողված օրինակ: Հետազոտական աշխատանքների առաջնահերթություններն ընտրվում են՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտներում զարգացման միտումները, շուկայի պահանջները և հետազոտության արդյունքների կոմերցիալիզացման հնարավորությունները»,-ասել է ինստիտուտի տնօրենը՝ նշելով, որ տարեկան շրջանառության 90 տոկոսը ապահովվում է մշակված նորարարական տեխնոլոգիաներն արտադրանքի ու ծառայությունների վերածելու շնորհիվ: Ինստիտուտը համագործակցում է նաև միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների և հաստատությունների հետ։

Հայաստանի նախագահը շրջել է ինստիտուտում, ծանոթացել իրականացվող հետազոտությունների արդյունքներին, տարբեր ոլորտներում առաջարկվող նորարարական լուծումներին։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի գործունեության մի շարք ուղղություններ հեռանկարային են փոխշահավետ համագործակցության համար, քանի որ Հայաստանը նույնպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի։ «Մեր մի շարք ընկերություններ և գիտական հաստատություններ կարող են տարբեր ոլորտներում համագործակցել Ձեր ինստիտուտի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը»,- ասված է ուղերձում: