Շուշիում վերականգնվել է Գոհար  տիկնոջ Վերին մզկիթը. IDeA հիմնադրամ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:

 

«Շուշի քաղաքը, ունենալով ինքնատիպ և բավականին պահպանված ճարտարապետական ոճ, առաջիկայում իր այցելուներին կներկայանա վերականգնված և պահպանված պատմամշակութային կոթողով՝  Գոհար տիկնոջ Վերին մզկիթով:

 

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը, սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը, 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

 

Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է  մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:

 

Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը ներկայիս տեսքով կառուցվել է 1864-1865 թթ. Գոհար տիկնոջ հովանավորությամբ և կրում է  նրա անունը:

 

«Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի մշակույթի և հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Այն իր դիրքով առանցքային տեղ է զբաղեցնում քաղաքի պատմական թաղամասում: Մզկիթի վերականգնման նախագիծը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա: Մենք հուսով ենք, որ այս նախագիծը նաև կնպաստի Շուշիի պատմական թաղամասի վերականգնման աշխատանքներին նոր թափ հաղորդելուն»,-ասում է IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը:

 

Նա հավելում է, որ նախագծի շրջանակում վերականգնվել է նաև մեդրեսեի շենքը, ինչը կարող է նպաստել վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոն. «Այն Հայաստանի և Արցախի արևելագետների կողմից կարող է վերածվել գիտաուսումնական կամ արևելագիտական ուսումնասիրությունների կենտրոնի, այնտեղ կարող են անցկացվել նաև ամառային դպրոցներ, համաժողովներ, կրթական և մշակութային հանդիպումներ»:

 

Վերականգման աշխատանքները միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով` ներգրավվել են տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Մշտապես համագործակցելով Արցախի մշակույթի նախարարության հետ` ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) և Իրանական մշակութային ժառանգության,  արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):

 

Վերջինիս շնորհիվ, մզկիթի բուն վերականգման աշխատանքներին Իրանից հրավիրվել է աղյուսի հետ աշխատելու և իսլամական հոգևոր կառույցների՝ վերականգնման աշխատանքների հարուստ փորձ ունեցող 12 մասնագետ:

 

Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին Շուշիում»,- ասված է հաղորդագրությունում: