Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 7,7%-ով

Լուրեր

02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները:

«Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,3 մլն տոննա՝ 2018 թվականի հետ համեմատ աճելով 7,7%-ով: Բեռնաշրջանառությունն ավելացել է 14,3%-ով, բեռնումը՝ 8,1%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա շեմը 76,2 հազար տն-ով, տեղական փոխադրումներն ավելացել են 54,8 հազար տն-ով, իսկ ներմուծումը՝ 35,5 հազար տն-ով:

12,8%-ով աճել են նաև երկաթուղային ուղևորափոխարումները: Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 335 հազար ուղևոր, ընդ որում միջազգային փոխադրումներն ավելացել են 13,6%-ով, տեղականները՝ 11,1%:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ, մասնավորապես գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն ու վազքը, տեղամասային և տեխնիկական արագությունը:

Աճել են շարժակազմի վերանորոգման և սպասարկման ծավալները՝ վագոնների վերանորոգումը դեպոներում աճել է 24,4%-ով, ընթացիկ վերանորոգումը՝ 4,3%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 5,3%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 3%-ով: 

Հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 10 647 գնացք, որից 10 521-ն ընթացել են ըստ չվացուցակի: ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց միջազգային և ներպետական ուղևորատար գնացների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը: 

Հատուկ կարևորելով անվտանգ երթևեկության հարցը՝ Ընկերության ղեկավարը նշեց, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 1 կետով՝ կազմելով 74 միավոր:

Երկաթուղում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ծրագրված ցուցանիշների կատարումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը»,- ասված է հաղորդագրությունում: