Գեղեցիկ չէր Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումը․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին իր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որակումներին։

«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց ոչ միայն կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում։ Մենք տեսնում ենք վերջին ամիսներին Հայաստանում բանավեճի, քննադատության մեջ, անկախ անձից, ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են, կարիքը չկա դրանց»,-ասել է պարոն Միրզոյանը։

Նա բոլորին կոչ է անում քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները։ ԱԺ նախագահի պատկերացմամբ նույնիսկ Արփինե Հովհաննիսյանն է իրեն ոչ վայելուչ ձևակերպումներ թույլ տվել․ «Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին «հիվանդ» անվանելը, արդարադատության նախարարին «անուղեղ» անվանելը հիմք չեն տալիս մի ուրիշ մարդուն կամ հենց թիրախ հանդիսացող մարդուն թիրախ դարձնել»։

Նա, ի դեպ, առանձնապես կողմ չէ այս հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։ «Լավ կլինի, օրինակ, Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա էն մասին, թե ինչի էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ, իմ խորին համոզմամբ, շատ տգեղ, ոչ կոռեկտ անձնական վիրավորանքներով լի ձևակերպումներ են եղել բազմաթիվ պատգամավորների հասցեին»։

Պարոն Միրզոյանին լրագրողներից մեկը տեղեկացրեց, որ նաև հենց դրա համար ՀՀԿ-ն այսօր իշխանության մեջ չէ, բայց դա նշանակու՞մ է, որ նույնը պիտի անի նոր իշխանությունը։ «Ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը,- ես սա էլ եմ համարում լուրջ դեպք,- չափազանց լուրջ դեպքերի է վերաբերվում, և եթե այս գործիքը սկսի չարաշահվել, այն կարող է յուրօրինակ մահակ դառնալ պատգամավորների դեմ, և դա կարող է կաշկանդել նրանց քաղաքական գործունեությանը և իրենց դիրքորոշում հայտնելուն»,- ասաց պարոն Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան