«Չկա առողջ քաղաքական օրակարգ»․Վազգեն Մանուկյանը նոր քաղաքական ակումբ է ստեղծում

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել «Վերնատուն» անունով հասարակական-քաղաքական ակումբ ստեղծելու մասին։

«Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ:

Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ:

Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով։ Այդ ճանապարհը բերել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի նվազեցմանը, պետական կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը: Չկա պետության զարգացման տեսլական, չկան առողջ քաղաքական օրակարգ ու տնտեսական զարգացման իրատեսական ծրագրեր։

Մենք արձանագրում ենք.

– իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը. բազմապատկվել են արտաքին քաղաքական մարտահրավերները,

– հակառակ սիրո և հանդուրժողականության խոստումների՝ հանրությանը սևերի ու սպիտակների, մերոնք-ձերոնքի բաժանումը ստեղծել է փոխադարձ ատելության մթնոլորտ,

– Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակումները, դատական համակարգի դեմ ոտնձգությունները, քննչական ու դատավարական պրակտիկայում երկակի ստանդարտների կիրառումը, ընտրովի «արդարադատությունը» բերում են մենիշխանության հաստատմանը. «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել:

Մենք կարծում ենք, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ անհատները պետք է ջանքեր գործադրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Վերնատուն» ակումբը խնդիր է դրել դառնալ հասարակական–քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել վերը նշված խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձևավորմանը և հանրային կոնսոլիդացիային»։

Ի դեպ,  Վազգեն Մանուկյանի ստեղծած ակումբի մասին մամուլն արդեն ամիսներ է գրում է՝ նշելով, թե ովքեր են հաճախում ակումբի հավաքներին, պարոն Մանուկյանն էլ մեր եթերում արդեն նշել էր այդ ակումբի գոյության մասին։