Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն ԱԺ-ում ընդունվեց, այն կուղարկվի ՍԴ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ընդունվեց խորհրդարանի կողմից:

Նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, իսկ, ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը: Այս մասին ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 80 պատգամավորի ձայն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը։

Վերջնական որոշումն ընդունելու է Սահմանադրական դատարանը՝ ձայների 2/3-ով։ Այսինքն, եթե ՍԴ վեց անդամ կողմ քվեարկի նախագծին, Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն:

Նշենք, որ ԱԺ-ում նախագծի քվեարկությանը ԲՀԿ-ն չի մասնակցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան