Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է մարդահամար անցկացնելու աշխատանքներին աջակցող հանձնաժողովի նիստը

Լուրեր

04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
Բոլորը

Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստը:

«Հանձնաժողովը կոչված է համակարգելու 10 տարին մեկ անգամ մարդահամարի անցկացման հանձնառությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է դեռևս 1999թ.-ին ընդունված «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով:

Փոխվարչապետը նշել է, որ մարդահամարը շատ կարևոր է, քանի որ հավաքագրված և վերլուծված տվյալները հիմք են դառնալու ոչ միայն ժողովրդագրության քաղաքականության մշակման, այլև ընտրական գործընթացների կազմակերպման, սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական պլանավորման համար: Ըստ այդմ, պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու մարդահամարի անցկացման բարձր որակը և հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունը։

Տիգրան Ավինյանը ասել է, որ կարևոր է ոչ միայն մարդահամարի արդյունքը, այլև գործընթացը, քանի որ այն հիանալի վարժություն է՝ առաջին հերթին բացահայտելու պետական գերատեսչությունների հետազոտական կարողություններում առկա բացերը, ինչպես նաև զարգացնելու դրանք։

Նիստի ընթացքում փոխվարչապետը հայտարարել է, որ մշակված մեթոդաբանությունը և դրա տեխնոլոգիական լուծումները փորձարկելու նպատակով իրականացվելու է փորձնական մարդահամար Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում։

Տիգրան Ավինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահին հանձնարարել է անձնական հսկողության տակ պահել փորձնական մարդահամարի որակյալ անցկացումը և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն: Բացի այդ, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին հանձնարարվել է Վիճակագրական կոմիտեի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներկայացնել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են մարդահամարի անցկացման նպատակով վարչական շտեմարանների փոխգործելիությունն ու հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում: