Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելը Սահմանադրության բռնաբարություն է. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զուսպ և հավասարակշռված է որակում «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։

ԱԺ նախագահը ՍԴ-ի գործողություններում քաղաքական մոտիվացիա է նկատել այն պատճառով, որ ՍԴ-ն «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին։

«Այդ ինչպե՞ս է ՍԴ-ն ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովներ ուղարկել դիմումներ, երբ որ այդ գործի քննությունը կասեցված է եղել։ Պնդում եմ՝ սա ընթացակարգային սխալ չէ, սա ուներ քաղաքական մոտիվացիա։ Սա ուղղակի քավոր-սանիկի հարաբերություններ չեն, սա այն թիմի բանակցություններն են իրենց միջոցով Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ասում եմ՝ այստեղ կա քաղաքական մոտիվացիա, որն ամենևին էլ ՀՀ շահ չէր, ՍԴ-ի անկախությունը պահպանելը չէր, դա սեփական ռեժիմի փաստաբանության շարունակությունն էր։ Պնդում եմ՝ Հրայր Թովմասյանն ուներ և ունի քաղաքական մոտիվացիա, հետևաբար՝ չի կարող լինել ՍԴ նախագահ»,- իր ելույթում ընդգծեց խորհրդարանի նախագահը։

ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու խախատումների մասին խոսելիս հայտարարեց, որ «Սահմանադրությունը բռնաբարվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան