Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին իրեն զրպարտելու համար
Հասարակություն
03.10.2019 | 17:22Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: «Դատալեքս» տեղեկատվական հարթակում, սակայն նշված չէ, թե կոնկրետ որ արտահայտությունն է Մուրադյանը դիտարկել որպես զրպարտություն։
Լիլիթ Շաբոյան