Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ եմ դրել շրջանառության մեջ. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագծին անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հիասթափված է իշխանության ներկայացրած նախագծով:

«Շաբաթներ առաջ նմանօրինակ մի կապակցություն իր հրաժեշտի տեքստում ասում էր նախկին պաշտոնյաներից մեկը՝ «կանգ առ»-ի ու «ստոպ»-ի այս նմանությունները կարող են և կապ ունենալ իրար հետ: Տիկի՛ն Մակունց, հիասթափված եմ: Ձեր խմբակցության ներկայացրած հիմքը չափազանց թույլ է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար, այս դիմումը չի լուծելու ՍԴ խնդիրը, նույնիսկ դատարանի լիազորություններին տիրացած Հրայր Թովմասյանի հարցը»,- նշեց նա:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ առաջ քաշված նախաձեռնությունն ավելի շուտ ճգնաժամի խորացում է. «Մենք իրավունք չունենք գնալու այս զարտուղի ճանապարհով»:

Նա ներկայացրեց այն հանցագործությունը, որը լիովին բավարար է Հրայր Թովմասյանի, և ոչ միայն նրա, էջը փակելու համար. «Ես այսօր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու նպատակով կիրառվել է նախապես մշակված հանցավոր սցենար, որը ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթման, ուզուրպացիայի օպերացիա: Սրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական, որի մասին ես այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին»:

Արման Բաբաջանյանն ընդգծեց՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամն իրականում համակարգային ճգնաժամ է, և այն կարող է հաղթահարվել բացառապես քաղաքական հայեցակարգային քայլերի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան