Մինչև հաջորդ տարվա հուլիս ավտոներկրողները կկարողանան վաճառել կուտակված մաքսազերծված մեքենաները. Տիգրան Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ավտոներկրողները մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը կկարողանան վաճառել մաքսատներում կուտակված, սակայն դեռևս Հայաստան չմտած մեքենաները։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Կառավարության շենքում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ասացին՝ կարող եք մաքսազերծված, կուտակված մեքենաները հանգիստ վաճառել մինչև հուլիսի 1-ը։ Բայց ես նշեցի, որ այսօր տասը հազար մարդ լուրջ խնդրի առաջ է՝ մեքենաների պատճառով։ Ինձ պատասխանեցին, որ դա վարչապետի խնդիրն է՝ ԵՏՄ-ի ղեկավարների հետ»։

Նրա խոսքով՝ այս պահին իրենց խնդիրն այն մեքենաներն են, որոնք մինչև հունվարի 1-ը չեն հասցնի մաքսազերծել։ Այդ մեքենաների մաքսազերծման ժամկետների երկարացման համար իրեն առաջարկել են մյուս շաբաթ հանդիպել։

«Նույնիսկ առաջարկել եմ ՌԴ դեսպանին հրավիրել։ Նամակ եմ գրել, գնացել նրա հետ հանդիպել եմ, նա ինձ ասել է, որ իմ կառավարության հետ խոսեմ»,- ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան