Միտումնավոր ապատեղեկատվություն է. նախագահականը՝ ԵՏՄ-ի միջոցառումներից Արմեն Սարգսյանին հեռու պահելու՝ Փաշինյանի հրահանգի մասին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում միտումնավոր ապատեղեկատվություն և անտեղյակության արդյունք են համարում մամուլի հրապարակումներն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագահ Արմեն Սարգսյանին հեռու պահել ԵՏՄ Բարձրագույն  խորհրդի երևանյան նիստի շրջանակում անցկացվող միջոցառումներից:

Ըստ մամուլի՝ դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին խնդրել է օդանավակայանում դիմավորել Հայաստան ժամանող Ռուսաստանի և Իրանի նախագահներին, սակայն նախագահը մերժել է:

Factor.am-ի հարցմանը՝ արդյո՞ք ՀՀ նախագահին վարչապետի կողմից նման առաջարկ եղել է, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին. «Մամուլի այդ հրապարակումն իրականության հետ որևէ առնչություն չունի և միտումնավոր ապատեղեկատվության կամ անտեղյակության արդյունք է: ԵՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստին Հանրապետության նախագահի մասնակցություն ի սկզբանե նախատեսված չի եղել: Դա պայմանավորված է արարողակարգային ձևաչափով. ԵՏՄ-ում Հայաստանը ներկայացնողը Հանրապետության վարչապետն է:

Նախագահ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է այդ օրերին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և պաշտոնական այցով ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին: Հանրապետության նախագահը մասնակցել է նաև ի պատիվ ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցների տրված պաշտոնական ընթրիքին: Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունեն հարգալից աշխատանքային հարաբերություններ»: