Հիմնավորե՛ք Հրայր Թովմասյանի պաշտոնանկության իրավական փաստարկները, միանանք. Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկընդմիշտ նկատի ունեցեք, թող որևէ մեկը որևէ փորձ չկապի մեզ կապել Հրայր Թովմասյանի հետ, դա անպտուղ փորձ է լինելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ էին երկու տարի առաջ դեմ Հրայր Թովմասյանի թեկնածությանը, իսկ այսօր չեն միանում նրան պաշտոնազրկելու՝ «Իմ քայլի» նախաձեռնությանը։

ԲՀԿ-ի այսօրվա դիրքորոշումը պարոն Պետրոսյանը բացատրում է նրանով, որ «Իմ քայլի» նախագծի իրավական հիմնավորումներն ամբողջական չեն, ԲՀԿ-ի կարծիքով՝ դրանցում խոսք չկա էական կարգապահական խախտումների մասին։

«Ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք միանալ ցանկացած նախաձեռնության, մենք միանում ենք նախաձեռնություններին այն ժամանակ, եթե համոզված ենք, որ իրավական հիմնավորումները խոցելի չեն»,- վստահեցրեց նա։

Օրինակ՝ քավոր-սանիկ հարաբերությունները, որ կան Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի միջև, ՍԴ նախագահի  լիազորությունները դադարեցնելու համար հիմք չեն։

«Քավոր-սանիկը իրավական կատեգորիա՞ է, չկա շահերի բախում, օրենքով ցույց տվեք, որ քավոր-սանիկը շահերի բախում է։ Գիտեմ, որ քավորը սրբություն է»,- ասաց Պետրոսյանը։ Նա «Իմ քայլին» առաջարկում է հիմնավորել Թովմասյանի պաշտոնանկության գնահատականները, և ԲՀԿ-ն կմիանա նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում: