Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին:
«Նախագահ Արմեն Սարգսյանը Բարհամ Սալեհին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է հաղորդագրությունում: