Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը վարույթ է ընդունվել. ՍԴ
Հասարակություն
03.10.2019 | 10:25Սահմանադրական դատարանի աշխատակազմը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը վարույթ է ընդունվել:
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»,- ասված է հաղորդագրությունում: