Ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներ

Լուրեր

01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության և էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին ՊՔ միջուկային էներգիայի անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Պատրիշա Մեցը, ԷԴ միջուկային էներգիայի գրասենյակի աշխատակից Շոն Թայսոնը, ԷԴ ծրագրերի վերլուծաբան Թեդրոս Աբրահամը, ինչպես նաև նշված գերատեսչությունների ներկայացուցիչներ Ալմա Մաչշանովան և Ռիք Պրոկոպովիչը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ փոխնախարար Հ.Վարդանյանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:

Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցման և ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հ.Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: