«Հորդորողը ես եմ եղել». սուր երկխոսություն Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր Աժ-ում քննարկվում էր Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման հետ կապված օրենքի նախագիծը, որտեղ կար երկու հակադիր կարծիք: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց. «ԱԺ-ն ասում է՝ չկա անհրաժեշտություն մասնավորեցման, Դուք ասում եք՝ կա, ինչո՞ւ»:

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախագծի քննարկման ժամանակ դիտողություն էր արել առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին՝ նշելով, որ կառաջարկեր քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ սովորել աշխատել:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահի այս կոչին պատասխանեց նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեզ հետ համագործակցել, չնայած, դրան ի պատասխան, ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք, թե ինչպես է պետք աշխատել Ազգային ժողովին»,- ասաց նա:

ԱԺ նախագահը Թորոսյանի հայտարարությունը ևս անպատասխան չթողեց՝ հորդորելով տեղեկանալ մանրամասներին: «Ի գիտություն, պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել էին ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել, և դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար: Խնդրում եմ, տեղեկացեք մանրամասներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: